Abstract

Արդեն մի քանի տարի է Իրանում, Սիրիայում և Թուրքիայում տեղի են ունենում բազմաթիվ, այդ թվում նաև կործանարար երկրաշարժեր: Ամբողջական քաղաքներ են հավասարվում հողին և միլիոնավոր բնակիչներ մնում են անապաստան, իսկ նրանցից տասնյակ հազարները՝ զոհվում: Մեր հանրապետության անմիջական մոտակայքում տեղի ունեցած սարսափելի իրադարձու­թյունները քիչ չափով հետա­քր­քրեցին մեր հետազոտողներին և կառուցապատողներին: Չկազ­մակերպվեցին բանավեճեր, չհրա­վիրվեցին այդ երկրաշարժերը տեղերում ուսումնասիրած մաս­նա­գետներ և, ամենա­կարևորը, չպարզաբանվեցին այդպիսի լայնածավալ դժբախտության պատ­ճառները և չարվեցին անհրա­ժեշտ, մեր հանրապետության սեյսմիկ պաշտպանության համար կարևոր եզրահանգումներ: Այս հոդվածում փորձ է կատարվում ինչ որ չափով լրացնել այս բացը, միևնույն ժամանակ առա­ջար­կելով բազմահարկ երկաթբետոնյա շրջանակով շենքի համար ճկուն կապով կարկասի տարրերին միացած, արտաքին կախովի պատի նոր կոնստրուկտիվ լուծում:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call