Abstract

Ժամանակակից աշխարհում դեռևս շարունակվում են քաղաքներից շատերի հիմնականում չպլանավորված քաղաքայնացումը, դրանից բխող բազմաթիվ բացասական հետևանքներով. աղտոտված օդ, քաղաքի տնտեսական զարգացման ցուցանիշների նվազեցում, բնակչության առողջապահական լուրջ խնդիրներ, կլիմայական պայմաններին չդիմացող ենթակառուց­վածք­ներ, հիմնական ծառայությունների մատուցման խոչընդոտներ, սոցիալական ներառման ու հնա­րավորությունների բացակայություն և այլն: Երևան քաղաքի օդի աղտոտվածությունը խիստ մտա­հոգիչ է, որն անմիջական ազդեցություն ունի ինչպես բնակչության առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի բնապահպանական անվտանգության և սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա: Խնդիրը տարեցտարի ավելի է սրվում՝ հաշվի առնելով բնակարանաշինության աճող ներկա տեմպերը և դրանց ընթացքում բնապահպանական նորմատիվների խախտումները, քաղաքի շրջակա հատվածներում ոչ մետաղական հանքերի բաց շահագործումը: Մայրաքաղաքի բնա­պահ­պանական իրավճակի և անվտանգության վրա իրենց անմիջական ազդեցությունն են թող­նում շահագործվող տասնյակ հազարավոր ավտոտրանսպորտային միջոցները, այդ թվում նաև հասարակական տրանսպորտը, որոնց մի զգալի մասը չի բավարարում բնապահպանական պա­հանջներին, դրանից բխող հետևանքներով: Վերը նշվածը պահանջում է համալիր միջոցառում­ների մշակում և իրականացում, որը հնարավորություն կտա բեռնաթափել մայրաքաղաքը, լավացնել հասարակական տրանսպորտով տրանսպորտային ծառայությունների մատուցման և մայրաքաղաքի օդի որակը:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call