Abstract

Ուսումնասիրությունը նպատակ ունի ներկայացնել հանրային տարածքի ձևավորման մաս­նակցային ճարտարապետության մոտեցման փորձը, որը նախատեսում է տարբեր սոցիա­լա­կան խմբերի և շահագրգիռ կողմերի անմիջական ներգրավվածութունը տարածքի պլանավորման գործընթացին: Այն իր մեջ միավորում է ֆունկցիան, միջավայրի տարրերը, սոցիալական միավոր­ները, բիզնեսը և այլ գործառույթներ, հանդիսանալով սոցիալական կապերի ներկայացման մաս­նա­գիտական հարթակ, որտեղ շահառուները ձևավորում են ֆիզիկական միջավայրը և օգնում գնահատել առաջարկվող նախագծային լուծումները: Մասնակցային ճարտարապետության մոտեց­ման հայեցակարգը պատկերավոր ցուցադրելու համար ներկայացվում է Նոր Նորքի Մոլ­դո­վա­կան 29/1-29/6 հանրակացարանների հանրային տարածքի վերաիմաստավորման տարա­ծա­կան պլանավորումը և լանդշաֆտային ձևավորումը, որի շահառուները տարբեր սոցիալական և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ են: Ներկայացվում է նախագծի շրջանակում մշակված մաս­նակցային ճարտարապետությունը և տեղին համապատասխանեցման փորձը: Նախագծի հետա­զո­տական մասն իրականացվել է սոցիոլոգի և ճարտարապետի կողմից, ովքեր համատեղ գործու­նեության ընթացքում իրականացրել են բազմաշերտ հետազատություն: Փորձ է կատարվել բացա­հայտել և վերլուծել տեղաբնակների մասնակցայնությունը, հարցումների, տեղային դիտար­­կում­ների արդյունքների և փաստարկների վրա հիմնվելով, տալ լուծումներ տեղի խնդրիներին՝ արդ­յու­նավետ կիրառելով կայուն զարգացման սկզբունքները:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call