Abstract

Հոդվածում համակողմանիորեն ներկայացվում և ամբողջացվում են այն հիմնական պատճառները, թե ինչու Հայաստանի Հանրապետությունն իր գոյության առաջին փուլում (1918 թթ. հունիս-նոյեմբեր) չէր կարող ինքնուրույն և ազատ արտաքին քաղաքականություն վարել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Համաձայնության դաշինքի՝ Անտանտի մեծ դաշնակիցների և դաշինքին հարող պետությունների հետ: Առաջին աշխարհամարտում օսմանյան Թուրքիայի և նրա դաշնակիցների վերջնական պարտությամբ ստեղծված աշխարհաքաղաքական բարենպաստ նոր իրադրությունում Հայաստանի Հանրապետությունն այլևս ազատ էր տնօրինելու իր արտաքին քաղաքականությունը և կարող էր դիվանագիտական ավելի ակտիվ հարաբերություններ հաստատելու ջանքեր գործադրել Անտանտի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Անգլիայի և Հայաստանի Հանրապետության համար ավելի քան կենսական և անվտանգային նշանակություն ունեցող Ռուսաստանի խորհրդային և ոչ խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների և այլ պետությունների հետ: Քննության է առնվում քաղաքական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը՝ հարաբերությունների հաստատումը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Բացահայտվում և ցույց են տրվում նաև այդ հարաբերությունների հաստատման քաղաքական, դիվանագիտական, տեխնիկական բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարությունները և խոչընդոտները:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call