Abstract

Առաջատար կազմակերպություններում թիմերի ղեկավարները սկսում են իրենց հմտությունները վերակառուցել՝ բարեկրթության մեթոդոլոգիայով, որոնք աննախադեպ առաջընթաց կարող են ապահովել ցանկացած կազմակերպության համար: Երբ ղեկավարը կարևորում է լսելիությունը, ճանաչելիությունը, հաղորդակցությունը և տաղանդի արժևորումը, այս պարագայում մենք գործ ունենք բարեկիրթ առաջնորդության (Kind Leadership) հետ: Նոր մոտեցում, որը զարգացնում է մարդկանց մասնագիտական ​​հմտությունները՝ օգնելով նրանց օգտագործել սեփական ներուժը՝ ստեղծելով համապատասխան տարածք և հնարավորություն։ Կորպորատիվ միջավայրում այն ​​թույլ է տալիս ստեղծել դրական և խթանող միջավայր, որտեղ աշխատակիցներն իրենց գնահատված և կարևորված են զգում: Բարեկիրթ առաջնորդ ունեցող աշխատողներն ավելի վստահ են իրենց վրա, քանի որ կարծում են, որ կարող են արտահայտել իրենց մտքերն ու մտահոգությունները առանց դատապարտվելու: Բարեվարքության շնորհիվ ավելանում է հաղորդակցությունն ու համագործակցությունը. բարի առաջնորդը ուշադիր լսում և հարգում է ուրիշների գաղափարները։ Առաջնորդության այս մեթոդը իր մեջ ներառում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են լավ կրթությունը, քաղաքավարությունը, կառավարչական հմտությունները, բարեվարքությունը և այլն: Կարևոր է նշել նաև, որ կազմակերպեւթյունների կառավարման մեջ բարեկրթությունը համարժեք չէ տկարությանը, թուլությանը, կրավորականությանը, ավելին նրա ուժը՝ իշխանությունը և կարեկցանքը հավասարակշռելն է՝ ըմբռնումով դիմակայելով կոնֆլիկտները:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call