Abstract

Գլոբալիզացիայի և աճող բազմամշակութայնության այսօրվա դարաշրջանում համոզելու ուժը նշանակալի ազդեցություն ունի ազգերի և հասարակությունների միջև փոխըմբռնման բարձրացման վրա: Արդի ժամանակներում փափուկ ուժը ավելի հաճախ է օգտագործվում, որպես համաշխարհային քաղաքականության ժամանակակից դերակատարների, մասնավորապես՝գերտերությունների, արտաքին քաղաքական ռազմավարության հիմնական գործիքներից մեկը։ Սույն հոդվածում քննարկվում են Միացյալ Նահանգների փափուկ ուժը և դրա իրականացումը Հայաստանի Հանրապետությունում: Ուսումնասիրության հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանում իրականացվող ԱՄՆ-ի փափուկ ուժի հիմնական նպատակները, ուսումնասիրել ԱՄՆ-ի փափուկ ուժի ուղղությունները, մեխանիզմներն ու գործիքները: Հոդվածը եզրակացնում է, որ Հայաստանում ԱՄՆ փափուկ ուժի ռազմավարության կենտրոնական նպատակներն ուղղված են արևմտյան լիբերալիզմի և ժողովրդավարության մշակույթի խթանմանը, ինչպես նաև երկու հասարակությունների և պետությունների միջև համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանը: ԱՄՆ-ի փափուկ ուժը Հայաստանի նկատմամբ հիմնականում իրականացվում է կրթական ծրագրերի և հարաբերությունների, ինչպես նաև մշակութային, հասարակական և քաղաքացիական դիվանագիտության միջոցով։Միևնույն ժամանակ, ամերիկյան տարբեր գործակալություն­ների և հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և հաստատությունների ներկայությունը Հայաստանում նպաստում է ամերիկյան փափուկ ուժի ընդլայնմանը և ամրապնդմանը։

Full Text
Paper version not known

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call

Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.