Abstract

Ներկա հոդվածի նպատակն է Նար-Դոսի «Սպանված աղավնին» վեպի և համանուն դրամայի օրինակով ցույց տալ պատմողական երկի փոխակերպման ձևերը դրամատիկական դիսկուրսի։ Այստեղ ներկայացված են բնօրինակ (աղբյուր) տեքստի փոփոխությունները ձևաբովանդակային տարբեր մակարդակներում՝ ֆաբուլային, կոմպոզիցիոն-սյուժետային, նարատիվ, գաղափարական։ Տվյալ նյութի քննությունը հետաքրքիր է նրանով, որ վեպից դրամային անցումը կատարվել է նույն հեղինակի՝ Նար-Դոսի կողմից, և պատմողական տեսանկյան փոփոխությունը բխում է բացառապես դրամատիկական պատումի առանձնահատկություններից։ Միջսեռային փոխակերպումներն ունեն շատ հին պատմություն. դրանց ակունքները կարելի է տեսնել անտիկ գրականության մեջ, միջնադարյան միստերիաներում և կլասիցիստական ողբերգություններում, որտեղ դիցաբանական կամ աստվածաշնչյան պատումները վերածվում էին դրամատիկական երկի։ Իսկ բուն վեպի ժանրից դրամա փոխանցումների պատմությունը համաշխարհային գրականության մեջ սկսվել է 18-19-րդ դարերի սահմանագծին և հաջողությամբ շարունակվում է նաև մեր օրերում՝ ներառելով կինոսցենարի ժանրը։ Այսպիսի փոխակերպումները ենթադրում են տեքստային մի համակարգից անցում մեկ այլ համակարգի, այլ կերպ ասած՝ «թարգմանություն», որի արդյունքում նկատելի են գաղափարական և թեմատիկ շեշտադրումների փոխաձևումներ, «անթարգմանելի» տարրերի դուրսմղում, հաճախ նաև սյուժետային աղճատումներ և տեքստի ներգործության որոշակի թուլացում։

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call