Abstract

Հոդվածում քննության են առնվում ΧΧ դարի առաջին կեսի իտալացի անվանի թատերագիր, բեմադրիչ և դերասան Էտտորե Պետրոլինիի գործունեության մի շարք առանձնահատկություններ: Նա այն հեղինակն էր, որը նոր շունչ տվեց ավանդապաշտ իտալական թատրոնին: Պետրոլինին՝ որպես հմուտդրամատուրգ և միաժամանակ դերասան, կարողացավ կոմեդիա դել արտեի՝ իտալական ուշմիջնադարյան ժողովրդական թատրոնի ավանդույթը միախառնել ավանգարդիստական թատրոնի հնարքներին` ստեղծելով անցյալի և ներկայի յուրատեսակ համադրություն: Դրամատուրգը, հենվելով դել արտեի ավանդույթի վրա, ստեղծեց իր ժամանակին բնորոշ և՛ իրական դիմակ-կերպարներ, և՛ նոր թատերական մտածողություն: Պետրոլինիի դրամատուրգիայում նորություն էր պիեսների կառուցվածքը: Նա զերծ էր մնում հոգեբանական խորը ներսուզումներից, նախապատվություն էր տալիս պարզ դիպաշարին, գործողությունները կառուցում կատակերգական տեսարանների վրա: Այս առումով նրա համար գրական տեքստը ներկայացման մեջ երկրորդական գործոն էր, կարևորը արտիստի կատարողական հմտությունն էր, որը ներառում էր նաև իմպրովիզի վարպետությունը: XX դարում հայ գրականությունն ու թատրոնը տվել են բազմաթիվ տաղանդավոր դրամատուրգներ, դերասաններ և բեմադրիչներ, սակայն հայկական բեմում ներկայացումները բեմադրվել են հիմնականում դասական ավանդույթի հիման վրա: Հոդվածում ներկայացվող սկզբունքներն ու հնարքները, որոնք կիրառում էր իտալացի դրամատուրգը, կարող են օգտակար լինել նաև հայ թատրոնին՝ թարմություն ու արդիականություն հաղորդելով նրան:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call