Abstract

Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական նոր հրատարակությունը, թերևս, վերջին տասնամյակների ամենակարևոր բնագրագիտական մարտահրավերն է: 1960-ականներին իրականացված ակադեմիական առաջին հրատարակությունից հետո հայտնաբերվել, երևան են բերվել, հրապարակվել են, Չարենցի տարբեր ժողովածուներում զետեղվել, վերլուծվել ու քննարկվել են Չարենցի բազմաթիվ գործեր, ընդ որում՝ խոսքը ոչ միայն փրկված ձեռագրերի, այլև մամուլի էջերում մնացած ստեղծագործությունների ու տարբեր նյութերի մասին է: Կուտակվել է բնագրագիտական հետազոտության, վերծանման, դասակարգման, հրատարակության պատրաստման և ծանոթագրման ահռելի նյութ, որի համակարգմանն ու պատշաճ հրատարակությանն էլ միտված է Չարենցի երկերի նոր ակադեմիական հրատարակությունը: Այն նախատեսված է իրականացնել 13 հատորով: Անշուշտ, երկերի առաջին ակադեմիական հրատարակությունը որոշակի հենք կարող է ծառայել դրա համար, սակայն նոր հրատարակությունը շատ ու շատ առումներով սկզբունքորեն տարբերվելու է նախորդից: Բնականաբար, առաջին տարբերությունը բովանդակային է: Նախ՝ առաջին ակադեմիականից հետո երևան բերված, հայտնաբերված նոր ստեղծագործություններն ու նյութերը, հատկապես մամուլում լույս տեսածները և Չարենցի՝ մինչև 1934 թվականը գրված, բայց տարբեր պատճառներով անտիպ մնացած գործերը պետք է, այսպես ասած, տեղավորվեն նախորդ հրատարակությամբ ամրագրված կառույցի մեջ, որը, ի դեպ, մեծապես ենթարկված է հենց իր՝ Չարենցի՝ սեփական երկերի ժողովածուները կազմելու սկզբունքներին: Բացի այդ` առանձին հատորներով են հրատարակվելու Չարենցի 1934-37 թթ. պոեմներն ու բանաստեղծությունները: Ի տարբերություն նախորդ հրատարակության, որտեղ Չարենցի կատարած թարգմանությունները ժամանակագրորեն ցրված էին տարբեր հատորներում, այս անգամ հավաքվելու են մեկ հատորի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թարգմանությունները տվյալ հղացված շարքի կամ ժողովածուի անքակտելի մաս են (օրինակ՝ «Գիրք ճանապարհի»-ում Գյոթեից, Պուշկինից կատարած թարգմանությունները): The article, in detail and with concrete examples, presents the issues of implementation of the new academic edition of the works of Yeghishe Charents and the approaches to solving them. After the first academic edition was carried out in the 1960s, many works of Charents were discovered, brought to light, published, included in various collections of the latter, analyzed, and discussed. Here, we are talking not only about the saved manuscripts but also about the works and various materials left on the pages of the press. A huge amount of naturalistic research, decoding, classification, publication preparation, and annotation material has been accumulated, and the new academic edition of the works of Charents is aimed at its coordination and proper publication. In general, the existing problems are as follows: a) they are substantial, b) they are related to further corrections and readings, or, in other words, they interfere with the original of Charents, c) they are related to punctuation and spelling issues, d) they are annotation errors that have led to misinterpretations later on. В статье подробно и на конкретных примерах представлены вопросы реализации нового академического издания произведений Егише Чаренца и подходы к их решению. После первого академического издания в 1960-х годах многие произведение Чаренца были обнаружены, выявлены, опубликованы, включены в различные сборники последнего, проанализированы и обсуждены. Здесь речь идет не только о сохранившихся рукописях, но и о произведениях и различных материалах, оставшихся на страницах разных газет. Накоплен огромный материал исследований, расшифровок, классификаций, подготовки публикаций и комментарии, и новое академическое издание трудов Чаренца направлено на их согласование и надлежащее издание. В целом существующие проблемы таковы: а) проблемы содержании, б) связаны с дальнейшими исправлениями и прочтениями, или, иначе говоря, мешают оригиналу Чаренца, в) связаны с пунктуацией и орфографией проблемы, г) это ошибки комментарии, которые позже привели к неправильному толкованию.

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call