Abstract
Մարդու ընտրությունը միշտ վախճանաբանական հեռանկար ունի, քանզի մարդկային պատմության ընթացքը և նրա վերջաբանը կախված է այն բանից, թե նա ո՞ր ճանապարհով կգնա՝ կյանքի՞, թե՞ մահվան: Քաղաքակրթությունն աստիճանաբար մոտենում է գայթակղություններով լեցուն, սակայն խիստ վտանգավոր մի սահմանագծի, որից անդին չվերահսկվող ուժերի ազդեցությունը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Պահն է սթափվելու։ Այս առնչությամբ անուրանալի է փիլիսոփայական մարդաբանության դերն ու նշանակությունը։ Փիլիսոփայական մարդաբանության մեջ տարբերակվում են երկու ուղղություններ՝ փիլիսոփայամարդաբանական էսենցիալիզմ և էկզիստենցիալիզմ։ Էսենցիալիստական փիլիսոփայական մարդաբանությունը հետազոտում է մարդու հարաբերությունը բնության, հասարակության, մշակույթի, իսկ էկզիստենցիալիստական փիլիսոփայական մարդաբանությունը՝ մարդու հարաբերությունը Աստծո, ուրիշի և ինքն իր նկատմամբ։ Ներկայացվում են փիլիսոփայական մարդաբանության առարկան, խնդիրները և գիտական կարգավիճակը։ Հիմնավորվում է այն գաղափարը, որ վաղ է մոռացության մատնել և հրաժարվել, փիլիսոփայական մարդաբանության հետազոտական հարուստ գործիքակազմից։ Քննական վերլուծության արդյունքում հեղինակը եզրահանգում է, որ մարդու մեջ կան այնպիսի դրական որակներ, որոնք զարգացնելով և որոնց վրա հենվելով՝ հնարավոր է կատարելագործել սոցիալական միջավայրը և միջանձնային հարաբերությունները։ Դրա համար անհրաժեշտ է զարգացնել հենց իր իսկ մարդու մասին գիտելիքները, հաշվի առնել իրականացվող տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ բարեփոխումների մարդաբանական տեսանկյունները
Published Version (
Free)
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have