Abstract

Գյուղատնտեսությունն ամենանշանակալից գյուտերից է, որը խորապես փոխել է նախապատմական մարդության հասարակությունը։ Այն առաջացել է աշխարհի մի քանի կենտրոններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում ցորենի և գարու մշակությամբ: Մերձավոր Արևելքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ վաղ գյուղատնտեսական համայնքները հայտնվել են նեոլիթյան դարաշրջանում մ.թ.ա. 9-րդ հազարամյակում: Հարավային Կովկասում, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքներում, այսպես կոչված՝ «Առատաշեն-Շուլավերի-Շոմուտեփե» մշակույթը ծագել է մ.թ.ա. 6000 թվականին: Սակայն Հարավային Կովկասում գյուղատնտեսական հասարակության անցման ժամանակաշրջանը հստակ չի տարորոշված՝ տարածքում հնագիտական պեղումների սակավության պատճառով: Այս խնդիրը լուծելու համար հեղինակը հայ-ճապոնական համատեղ հետազոտական խմբի հետ միասին 2013 թ. ուսումնասիրել է «Առատաշեն-Շուլավերի-Շոմուտեփե» մշակույթին նախորդող ժամանակաշրջանի հնագիտական վայրերը: Ներկայումս վերոնշյալ հետազոտական խումբը կենտրոնանում է Արմավիրի Լեռնագոգ հնավայրի պեղումների վրա, որոնք թվագրվում են մ.թ.ա 7000–6800 թվականը։ Հայաստանում գյուղատնտեսական հասարակության առաջացման գործընթացը լիովին հասկանալու համար պահանջվում են ինտենսիվ հնագիտական աշխատանքներ: Հեղինակը, անդրադառնալով ճապոնական կղզիներում Յայոյի մշակույթի առաջացման հիմնախնդրին, այս հոդվածում նպատակ ունի ուղեցույցներ տալ Հայաստանում հետագա հնագիտական հետազոտությունների համար:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call