Abstract

Հոդվածում վերլուծվել է տարբեր ժամանակահատվածներում կատարված ձեռագրերի և ստորագրությունների անհատականությունը բնութագրող հատկանիշների կայունությունը՝ անդրադառնալով հատկապես դրանց հետազոտության մեթոդաբանական հարցերին: Ներկայացվել է նաև կազմավորված (կայուն ձևավորված) ձեռագրերով կատարված ձեռագիր գրառումների և ստորագրությունների, տարեց և ծերունական տարիքում կատարված ձեռագիր գրառումների և ստորագրությունների հետ կապված համամեմատական նյութերի նախապատրաստման և հետազոտության մեթոդաբանությանը վերաբերող որոշ խնդրահարույց հարցեր և դրանց լուծման հետ կապված որոշ առանձնահատկություններ: Նշվում է, որ այն անձիք, ում մասնագիտությունն ու աշխատանքային գործունեությունն ողջ կյանքի ընթացքում ուղղակիորեն կապված է եղել գրագրության հետ, նրանց ձեռագրերը հիմնականում փոփոխության չեն ենթարկվում կամ քիչ են փոփոխվում, այսինքն՝ տվյալ դեպքում գրեթե պահպանվում են ձեռագրի ընդհանուր և մասնավոր հատկանիշները։ Միևնույն ժամանակ, այն անձանց ձեռագրերում, ովքեր երկար ժամանակ չեն գրել, ձեռագրի ընդհանուր հատանիշները կարող են փոփոխության ենթարկվել: Մասնավորապես, հետազոտությամբ հիմնավորվել, որ տարեց կամ ծերունական հասակի անձանց ձեռագրերի հետազոտության համար շատ կաևոր է հետազոտելի փաստաթղթի կատարման ժամանակահատվածին մոտ ձեռագրի համամատական նմուշների առկայությունը, քանի որ նույնիսկ 1 կամ 2 տարվա ընթացքում, կապված առողջական խնդիրների հետ, կարող են փոփոխության ենթարկվել ձեռագրի հատկանիշները։ Բանալի բառեր. ձեռագիր գրառումներ, ստորագրություններ, դատաձեռագրաբանական փորձաքննություն, փորձագիտական հետազոտություն, մեթոդիկայի առանձնահատկություն:

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call

Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.