Abstract

Վերը ներկայացված լեզվական ու բովանդակային (իմաստային) վերլուծությունները հիմնավոր կերպով և աներկբայորեն ապացուցում են, որ “Mission Command” (“Auftragstaktik”) կոչվող հասկացությունը նշագրելու համար «ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» արտահայտության գործածությունը և´ լեզվական, և´ իմաստային առումներով ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ: Դրա հետ մեկտեղ նշենք, որ այս հասկացության համար որպես հայերեն տերմին «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսում 2011 թվականից ի վեր գործածվում է «ԱՌԱՋԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»-ը: Այն արձանագրված է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում մշակված տերմինների բացատրական բառարանում14, որը, ի դեպ, ներառված է ինչպես ԱՄՆ-ի Կոնգրեսի, այնպես էլ ՌԴ պաշտպանության նախարարության զինվորական համալսարանի գրադարանների ֆոնդերում: ∗∗∗ Մեր ընդդիմախոսների հիմնական փաստարկը ոչ թե գիտական է, այլ այն պնդումն է, թե բոլոր փաստաթղթերում գործածված են այն արտահայտությունները, որոնց դեմ գիտականության դիրքերից հանդես ենք գալիս մենք: Սովետական Հայաստանը իր գոյության չորս տասնամյակներում ստեղծել էր շատ ավելի մեծ ծավալներով փաստաթղթային և այլ տպագիր նյութեր, որոնցում գործածվում էին «սովետական ռեսպուբլիկա», «սոցիալիստական ռևոլյուցիա», «պարտիա» և այլ արտահայտություններ: Սակայն առաջնորդվելով հայերենի անաղարտության ու հայեցի զարգացման սկզբունքներով` Կառավարությանն առընթեր Տերմինաբանական կոմիտեն ընդունեց որոշում, որով դրանց փոխարեն մտցվում էին «խորհրդային հանրապետություն», «հեղափոխություն», «կուսակցություն» և այլ հայերեն համարժեքներ15: Համոզված ենք, որ հայոց ազգային պետությունը պակաս չափով չէ մտահոգվում հայերենի ապագայով և նրա «հայկազեան լեզուի» կերպարանքը վերականգնելու խնդրով:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call