Abstract

Եթե ընդհանրացնենք, ապա կտեսնենք, որ Է դարի սկզբին Հայոց եկեղեցին հայտնվել էր բավականին բարդ վիճակում և ստիպված էր քաղկեդոնական եկեղեցու քարոզչությանը հակազդելու համար զգալի ջանքեր գործադրել։ Մովսես Բ Եղվարդեցի կաթողիկոսի կողմից ուղարկված քահանաների քարոզները նպաստում են Աղվանքում պատկերամարտության առաջ գալուն։ Է դարի սկզբին Աղվանքում հանդես եկած պատկերամարտների գաղափարները կենսունակ են գտնվում մինչև Ը դարի սկզբ և չնայած այն հանգամանքին, որ Ը դարի պատկերամարտները Հ. Օձնեցու պնդմամբ պավլիկայնների հետ «միմեանս ունիցին նոքա զթշնամութիւն», այնուամենայնիվ, հանդես են եկել համատեղ կերպով։ Իսկ այդ համատեղ հանդես գալուն օգնել է Քրիստոսի մարդեղացման հարցի շուրջ մոտեցումների ընդհանրությունը։ Քանի որ երկու ուղղությունների համար էլ որպես ընդհանրության հիմք «ճշմարտապես զմարմնացեալ Բանին» հարցն էր, ապա կարծում ենք, որ եղած ընդանրության ձևավորմանը գաղափարական հիմքում պետք է ընկած լիներ դոկետական մոտեցումը։ Summarizing we will see that the Armenian Church was in a rather difficult situation in the beginning of VII century and had to make significant efforts to counteract the propaganda of Chalcedonian Church. The sermons of the priests sent by Catholicos Movses II of Yeghvardetsi contributed to the emergence of iconoclasm in Aghvank. The ideas of iconoclasts acting in Aghvank in the beginning of VII century were viable until the beginning of VIII century and despite the fact that the iconoclasts of the VIII century have enmity with Paulicians according to Hovhan Odznetsi, however, they acted together. And that joint action was helped by the generality of approaches to the question of the incarnation of Christ. Since the basis of commonality for both directions was the question of "the truly embodied Thing", we believe that the docetic approach should have been the ideological basis for the formation of the existing difference.

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call

Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.