Abstract

Տրինիտար սկզբունքը հանդիսանում է տրանսցենդենտալ հոգեբանության հիմնարար սկզբունքներից մեկը` մարմնավորելով այդ մոտեցման կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները: «Ինչ-որ բանում» «Ոչինչի» դրսևորումների վերլուծության հիման վրա իրականացվել է հոգեկան գործընթացում անիզոտրոպ տարրերից (դիադայից) բացի երրորդ բաղադրիչ մասի անհրաժեշտության հաստատման փորձը, առանց որի անհնար է պատկերացնել ընկալման ծագման գործընթացը (ինչպես նաև հոգեկան ցանկացած գործընթացի): Այդ կերպ լրացվել է անիզոտրոպ հարաբերությունների ստեղծման տրանսցենդենտալ սկզբունքը: Այդ տրիադայում կարևոր դեր է խաղում հոմոգենությունը, որում ներառված են երկու անիզոտրոպ հարաբերությունները:
 Հոգեկանի կառուցվածքը և գործընթացները նկարագրելիս հոգեթերապևտիկ շատ տեսություններ հետևում են տրինիտար սկզբունքին, մասնավորապես` բիհեվիորիզմը, որում հեղինակը (Բ. Սկիներ) գտնում էր, որ մարդու վարքը հասկանալու և շտկելու համար բավարար է գործ ունենալ (աշխատել) միմյանց նկատմամբ անիզոտրոպ հարաբերությունների հետ (ազդակ-հակազդում), անտեսելով նրանց միջև գոյություն ունեցող երրորդ բաղկացուցիչ մասը («սև արկղ»): Սակայն, ինչպես ցույց տվեց հոգեբանության զարգացման պատմությունը, վարքի դուալ մոդելին փոխարինած տրինիտար մոդելը, որը հաշվի էր առնում «սև արկղում» առկա բովանդակությունը, նշանակալիորեն մեծացրեց մարդու վարքի նկարագրության հնարավորությունները, դրա շտկումը և մեկնաբանությունները: Է. Բերնի տրանսակցիոն վերլուծությունը բնորոշվում է երեք էգո-վիճակների առկայությամբ. Ծնող, Երեխա և Մեծահասակ: Ամեն էգո-վիճակ իրենից ներկայացնում է մտածողության, զգացումների և վարքի առանձնահատուկ պատերն: Անալիտիկ հոգեբանությունում Կ.Գ. Յունգը պնդում է, որ հոգեկանը բաղկացած է երեք առանձին, սակայն միմյանց հետ փոխգործակցող կառուցվածքներից. Էգոյից, Անհատական անգիտակցականից և Կոլեկտիվ անգիտակցականից: Հոգեվերլուծությունում Զ. Ֆրեյդը սկզբից կիրառում էր անձի տոպոգրոֆիկ մոդելը: Համաձայն այդ մոդելի, հոգեկան կյանքում կարելի է առանձնացնել երեք մակարդակներ. Գիտակցական, Ենթագիտակցական և Անգիտակցական: 1920թ. սկսած Զ. Ֆրեյդը վերանայեց հոգեկան կյանքի իր տոպոգրոֆիկ մոդելը և անձի անատոմիայում ներմուծեց երեք հիմնական կառուցվածքները. Այն (Իդ), Ես (Էգո) և Գեր-Ես (Գեր-Էգո): Անձի բերված տրինիտար մոդելը իրենից ներկայացնում է արդյունավետ «գործող» համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր է լինում կարգավորել մարդու էմոցիաները և վարքը:

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call