Abstract

Հոդվածում քննարկվում են ճշմարիտին հակադիր բնութագրիչների էությունների փոխներթափանցված հարաբերությունները՝ առանձնապես կենտրոնական դեր հատկացնելով ճշմարիտի հնարավոր հակադեմ հասկացության բացահայտմանը և որոշարկմանը։
 Քննարկումներից պարզվում է, որ գիտափիլիսոփայական խոսույթում ճշմարիտի հակադիր բնութագրիչների էությունների վերաբերյալ միակարծություն չկա, և ճշմարիտին հակադրվող լիովին նույն իմացաբանական որակումն արտացոլելու նպատակով կիրառվում են բազմաթիվ բնութագրիչներ. (ի թիվս այլոց) սխալ, կեղծ, սուտ, մոլորություն, հակաճշմարտություն և այլն։ Հետևաբար գիտափիլիսոփայական հայալեզու գրականության մեջ (դասագիրք, հոդված, մենագրություն) չկա նաև համաձայնություն, թե ի՛նչ իմաստներով և ո՛ր դեպքերում պետք է կիրառվեն այս հասկացություններից յուրաքանչյուրը։
 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճշմարիտին հակադրվող հասկացությունները էական դերակատարություն ունեն ճանաչողության գործընթացում՝ հոդվածում առաջարկվում է զատորոշել այդ հասկացությունների կիրառության սահմանները և չեղարկել դրանց նույնարժեք կիրառության ավանդույթը։ Մանավանդ որ գոյություն ունեն այնպիսի մտակառույցներ, որոնք դուրս են ճշմարիտ/կեղծ (սխալ, սուտ, մոլորություն և այլն) տրամաբանական-իմացաբանական չափումից։
 Այս համատեքստում պարզվում է նաև, որ ճշմարիտին հակադրվող հասկացություններին առնչվող միակարծության բացակայությունն ունի օբյեկտիվ հիմքեր, որոնցից ամենաէականը «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլող հասկացության ու ճշգրտորեն արտահայտող բառի չգոյությունն է։ Ուստի առաջարկվում է խնդիրը լուծել պայմանական համակարծություններ ընդունելու միջոցով, այս թվում նաև՝ «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլելով ճշմարիտի հակոտնյա հասկացությամբ։

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call