Abstract

Հոդվածը նվիրված է քրեական վարույթին հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության որոշ հարցերին։ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը քրեական վարույթի մասնավոր մասնակիցների, մասնավորապես հանցագործությունից տուժած անձնաց իրավական վիճակի հետ կապված նախատեսում է մի շարք նորամուծություններ, որոնք կարևոր նշանակությւոն ունեն նշված սուբյեկտի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության արդյունավետ իրականացման համար։ Քրեական դատավարության նոր օրենսգրքում առավել ընդգծված է հանցագործությունից տուժած անձի իրավական վիճակի կարգավորումը, ինչը տրամաբանական է և բխում է քրեական վարույթի խնդիրներից, այսինքն ապահովել հանցանքից զոհ դարձած անձանց իրավունքների պաշտպանությունը։ Տարիներ շարունակ դատավարական գրականության մեջ չկա միասնական մոտեցում տուժողի հասկացության վերաբերյալ, ինչը վկայում է օրենսդրության մեջ վարույթի նշված սուբյեկտի իրավական վիճակի կարգավորման խնդրահարույց լինելու մասին։ Պետք է նշել, որ ինչպես նյութական, այնպես էլ դատավարական օրենսդրության մեջ «տուժած» կամ «տուժող» հասկացություններին տրված բնորոշումները բավականին մոտ են, ուղղակի նյութաիրավական առումով անձը տուժածի կարգավիճակ ձեռք է բերում իր նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու պահից, անկախ այն բանից՝ տուժող ճանաչվե՞լ է, թե՞ ոչ։ Դատավարական առումով «տուժող» հասկացության համար բնորոշիչ են ոչ միայն հանացվոր արարքով վնաս պատճառված լինելու հանգամանքը, այլև տուժող ճանաչելու մասին որոշման կայացումը։

Full Text
Paper version not known

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call

Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.