Abstract

Սույն հոդվածում ներկայացվում են հոգեկան առողջության խնդիրները մեկնաբանող մոդելների հերթագայումը, դրանցից յուրաքանչյուրի ազդեցությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ հասարակական ընկալումների ձևավորման, պետական քաղաքականության առաջնահերթությունների սահմանման հարցերի վրա։ Ամփոփվում են մոդելների զարգացման ոչ միայն միջազգային, այլև հայաստանյան քննարկումները՝ հիմնված թեմատիկ գիտական աշխատությունների և ներպետական իրավակարգավորումների ուսումնասիրության վրա։ Միջազգային քննարկումների առանցքը վերջին շրջանում լայնորեն տարածված բանավեճն է սոցիալական և մարդու իրավունքների վրա հիմնված մոդելների հակադրման վերաբերյալ։ Հեղինակը հանգամանալից ներկայացնում է բանավեճի բոլոր կողմերի հիմնավորումները և քննադատությունները՝ եզրակացությունը թողնելով ընթերցողին, իսկ հայաստանյան համատեքստում զարգացնում է մարդու իրավունքների վրա հիմնված մոդելի ներդրման հեռանկարը՝ որպես ուսումնասիրման առանձին առարկա։

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call