Abstract
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում է գտնվում Սուրբ Հակոբ մատուռ-սրբատեղին և նրանում առկա տպագիր Մայր Ժամագիրքը: Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Խացտուր (Հացտուր) գյուղից տեղահանված Տեր-Խլղաթյանների ընտանիքը Վերին Գետաշենում հաստատվել է 1828 թ., գաղթի տարիներին: Այն անվանվել է Սուրբ Հակոբ՝ ի պատիվ սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի: Արևմտյան Հայաստանի տեղահանված Տեր-Խլղաթյանների ընտանիքը Վերին Գետաշենում հաստատվել է 1828 թ.: Ի թիվս մյուս հնություների` Ս. Հակոբ սրբատեղիում է գտնվում նաև 1862 թ. Էջմիածնի Մայր տաճարի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» անունը կրող տպարանում տպագրված «Ժամագիրք Ատենի»-ն: «Ժամակարգութիւն Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյ» գիրքը (այսուհետ՝ Ժամագիրքը) բովանդակային իմաստով բաղկացած է երեք գրքից, երրորդ գիրքն էլ իր հերթին՝ երկու հատորից, համապատասխանաբար երկու տիտղոսաթերթից: Սույն տպագրությունն առանձնանում է տպագրական նրբություններով, այդ ժամանակաշրջանում նույն տպարանում հրատարակված գրքերին բնորոշ առանձնահատկություններով: Տպագիրը պատկանում է անհատի և չի պահ-պանվում որևէ հաստատությունում: Սույն տպագրության ևս մեկ օրինակի ի հայտ գալով` հարստանում է հայ տպագիր ժառանգության պահոցը: In the village of Verin Getashen Gegharkunik region of the RA, there is the temple of Saint Hakob and the Horologion. In 1828 Stepannos Ter-Khlghat-yan, who is the ancestor of the Petrosyan family, resettled Western Armenia, Alashkert region, founded the village of Ghastur (Astur), as a pleace of pilgrima-ge. The temple of St. Hakob is named after the Pateriarch St. Hakob of Mtsbnat (Western Armenia). The Ter-Khlghatyan family, resettled from Western Arme-nia, settled in Verin Getashen in 1828. Among other valuables in the temple of St. Hakob is the main book of Horologia, which in the 1862 was published by the printing house of the Etchmiadzin Cathedral named after "St. Grigor the Illumi-nator". The Chronology entitled " Horologia of the Holy Church of Armenia" consists of three books, the third book, in turn, consists of three volumes, with corresponding two title pages. The Horologia is unique in its printing style and a typical feature of for books published in 1862. Despite the fact that publication belongs to an individual and is not stored in any institution, nevertheless, with the presence of thes Horologia the treasury of printed books of Armenian has been replenished and enriched with one more copy.
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have
Similar Papers
More From: Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի = Herald of the Armenian Library Association
Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.