The Gegham Volcanic Ridge (GVR) is located in the central part of the Neogene-Quaternary volcanic belt formed within the territory of the Armenian Highland. The duration of volcanism within the Gegham Ridge spans from the Late Miocene to the Holocene. The GVR is one of the densest clusters of individual monogenetic volcanoes in the world. The system of the Gegham Ridge faults consists of two components – faults of the axial part of the Gegham Ridge and the Gavaraget Fault. The Gavaraget Fault is the most active one in the Gegham fault system, and was associated with a few historical and recent earthquakes. For investigation of current seismic activity of the study area and to follow possible seismic activity near the volcanic arcs, three more temporary seismic stations were installed in addition to the besides existing seismic network. The received data show that weak earthquakes occur in this area. The recalculation was carried out using the regional velocity model and registrations from all seismic stations covering this area in order to increase the accuracy of epicenter and hypocenter locations. The data show that this area is seismically active in case of small earthquakes (M<=3.4). In this study, source mechanisms of the set of earthquakes that occurred within 2022–2023 have been investigated with high reliability, using digital waveform data recorded by seismic stations of the Armenian seismic networks (including 3 temporary seismic stations mentioned above). Գեղամի հրաբխային լեռնաշղթան (GVR) գտնվում է Հայկական լեռնաշխարհի տարածքում՝ նեոգեն-չորրորդական դարաշրջանում ձևավորված հրաբխային գոտու կենտրոնական մասում: Գեղամի լեռնաշղթայի սահմաններում հրաբխականությունը տևել է սկսած ուշ միոցենից մինչև հոլոցենը: GVR-ը հանդիսանում է առանձին մոնոգենային հրաբուխների՝ աշխարհի ամենախիտ խմբավորումներից (կլաստերներից) մեկը: Գեղամի լեռնաշղթայի խզվածքների համակարգը կազմված է երկու բաղադրիչներից, այն է՝ Գեղամի լեռնաշղթայի առանցքային մասի խզվածքներից և Գավառագետի խզվածքից: Գեղամի խզվածքների համակարգում Գավառագետի խզվածքը ամենաակտիվն է և կապակցվում էր մի քանի պատմական և ժամանակակից երկրաշարժերի հետ: Ուսումնասիրվող տարածքի ընթացիկ սեյսմիկ ակտիվությունը հետազոտելու և հրաբխային աղեղների մոտակայքում հնարավոր սեյսմիկ ակտիվությանը հետևելու նպատակով, ի լրումն գոյություն ունեցող սեյսմիկ ցանցի, տեղադրվել են ևս երեք ժամանակավոր սեյսմիկ կայաններ: Ստացված տվյալները ցույց են տալիս որ այդ տարածքում տեղի են ունենում թույլ երկրաշարժեր: Վերահաշվարկը կատարվել է օգտագործելով արագությունների տարածաշրջանային մոդելը և տվյալ տարածքը ընդգրկող բոլոր սեյսմիկ կայանների գրանցումները՝ նպատակ ունենալով էպիկենտրոնների և հիպոկենտրոնների որոշման ճշգրտումը: Տվյալները ցույց են տալիս, որ այս տարածքը սեյսմիկության առումով ակտիվ է փոքր երկրաշարժերի (M<=3.4) տեսքով: Այս հետազոտությունում բարձր հուսալիությամբ ուսումնասիրվել են 2022–2023թթ. տեղի ունեցած՝ մի խումբ երկրաշարժերի օջախի մեխանիզմները, կիրառելով Հայկական սեյսմիկ ցանցերի սեյսմիկ կայաններում գրանցված թվային ալիքային պատկերները (ներառյալ վերևում նշված 3 ժամանակավոր սեյսմիկ կայանները): Այս ուսումնասիրությունում կիրառվող կատալոգի հիմնական պարամետրերի անորոշությունները նվազագույնի բերելու համար բոլոր տվյալները վերադիրքավորվել են, օգտագործելով տեղական և տարածաշրջանային սեյսմիկ ցանցերի տվյալները: Гегамский вулканический хребет (GVR) находится в центральной части неоген-четвертичного вулканического пояса, сформировавшегося в пределах территории Армянского нагорья. Вулканизм на Гегамском хребте продолжался с позднего миоцена по голоцена. GVR представляет собой один из наиболее густых кластеров отдельных моногенетических вулканов мира. Система разломов Гегамского хребта включает в себе две компоненты – разломы осевой части Гегамского хребта и Гаварагетский разлом. В системе разломов Гегама Гаварагетский разлом является наиболее активным и ассоциировался с несколькими историческими и современными землетрясениями. С целью изучения текущей сейсмической активности исследуемой территории и наблюдения за возможной сейсмической активностью вблизи вулканических дуг, в дополнение к существующей сейсмической сети, были установлены еще три временные сейсмические станции. Полученные данные показывают, что на данной территории происходят слабые землетрясения. Для увеличения точности определения эпицентров и гипоцентров проводился перерасчет с использованием региональной модели скоростей и всех записей с сейсмических станций, охватывающих данную территорию. Данные показывают, что данная территория сейсмически активна в случае слабых землетрясений (M<=3.4). В данном исследовании с высокой степенью надежности исследовались механизмы очагов для набора землетрясений, случившихся в период 2022–2023гг., с применением данных цифровых волновых форм, зарегистрированных на сейсмических станциях сейсмических сетей Армении (включая 3 временные сейсмические станции, упомянутые выше). Все данные были релокализованы с использованием данных с локальной и региональной сейсмических сетей с целью снижения погрешности основных параметров каталога, используемого в данном исследовании.
Read full abstract