Abstract
Համառոտագիր 
 Հոդվածը նվիրված է տեղական հումքով՝ Սևանի մագնեզիումասիլիկատային ապարներով, հրակայուն և կրակակայուն բետոնների ստացման տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կարող են օգտագործվել ջերմային ագրեգատներում՝ փոխարինելով շարվածքի մանրահատ աղյուսներին ու ձևավոր տարրերին: Կատարվել է հումքանյութի ուսումնասիրություն ըստ մագնեզիումային մոդուլի, նաև իրականացվել են քիմիական, ռենտգենագրային, ջերմագրային և ընդարձակաչափական անալիզներ: Ծավալային կծկման փոքրացման, ծակոտկենության նվազեցման և կլինոէնստատիտը ֆորստերիտի վերածելու համար, ապարի նախնական թրծումը կատարվել է MgO–ի առկայությամբ։ Առաջարկվող տեխնոլոգիան սակավաէներգատար է, ինչն էներգետիկ ճգնաժամի պայմաններում խիստ արդիական է: Նշված ապարների հենքով մշակվել են բազմաֆունկցիոնալ, տնտեսապես շահութաբեր և կիրառման մեծ հեռանկարներ ունեցող հրահեստ և կրակակայուն ֆորստերիտային նյութեր, որոնց սեղմման ամրության սահմանը տատանվում է 40…60 ՄՊա միջակայքում, հալման ջերմաստիճանը՝ 1600 0C, ջերմակայունությունը՝ 5 ջերմահերթափոխ:
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have
Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.