Abstract

This article re-examines the circumstances, reasons and date of taking Tigranes II the Great into hostage by the Parthians from a new perspective. In the light of in-formation from late Babylonian cuneiform, Greco-Roman, ancient Armenian and ancient Georgian sources, the prevailing scholarly opinion that the surrender of Prince Tigranes as a hostage was due to the demands of the Parthian side following the Armenian military defeat by Parthian King Mithridates II is challenged and refuted. A new interpretation of events logically connects the accounts of Justin [25:322] and Strabo [42:336-340] regarding taking Tigranes II the Great hostage, which is confirmed by the late Babylonian cuneiform tablet, with information from Strabo [43:224-225] of successful Armenian resistance against repeated Parthian aggression. Պատմական աղբյուրներում պարթևների Միհրդատ II և հայոց Արտավազդ արքաների միջև տեղի ունեցած պատերազմի մասին առկա տեղեկությունների և արքայազն Տիգրանի երկարատև պատանդառության փաստը հիմք ընդունելով՝ պատմաբանների կողմից վերականգնվել է մի իրավիճակ, իբր հայերը պարտություն են կրել պատերազմում և որպես իրենց ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիք ստիպված են եղել Տիգրանին պատանդ տալ պարթևներին։ Ընդհանրացնելով իր և նախորդ ուսումնասիրողների ստացած արդյունքները՝ Ռ. Լ. Մանասերյանը վերոնշյալ դեպքերն առաջարկել է թվագրել Ք.ա. 115-111 թվականների միջակայքում՝ Միհրդատ II Մեծի կողմից «արքայից արքա» տիտղոսի ստանձնման նախընթաց շրջանում։ Սակայն նման հետևությունը հակասության մեջ է մտնում Ստրաբոնի հաղորդած այն տեղեկության հետ, որ հայերը բազմիցս հաջողությամբ դիմագրավել են պաթևների հարձակումներին ու չեն նվաճվել նրանց կողմից: Հայ-պարթևական պատերազմի ընթացքն ու ելքը պատմական աղբյուրներում չի լուսաբանվում։ Դատելով Պոմպեոս Տրոգոսի «Փիլիպպոսի պատմությունը» երկի Հուստինոսի համառոտ վերաշարադրանքից և անհայտ հեղինակի նախերգանքներից՝ հեղինակը հնարավոր է համարում, որ պատերազմը տեղի ունե-ցած լինի Միհրդատ I և Արտավազդ I արքաների գահակալման շրջանում։ Ամեն դեպքում Միհրդատ II-ը չէր կարող պատերազմել Արտավազդ I-ի հետ։ Հեղինակը, հենվելով աղբյուրների վրա, ցույց է տալիս, որ հաշտություն կնքելու դեպքերից բացի, գոյություն են ունեցել պատանդ տալու այլ իրողություններ ևս, և նման իրավիճակը չի բացառվում արքայազն Տիգրանի պարագայում։

Full Text
Paper version not known

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call

Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.