Abstract

Համաթյուրքականության (պանթյուրքիզմ) գաղափարախոսությունը սկզբնավորվել է տակավին XIX դարի 70–80-ական թվականներին Ռուսաստանի Ուֆա և Կազան քաղաքներում: XIX դարի վերջերից համաթյուրքականությունը թափանցեց նաև Օսմանյան կայսրություն, որտեղ այդ գաղափարախոսության հիմնադիրն է համարվում Զիյա Գյոքալփը: Վերջինիս առաջադրած քաղաքական-գաղափարախոսական դոկտրինի համաձայն, համաթյուրքականության առաջին փուլից՝ Օսմանյան կայսրության թրքացումից հետո պետք է իրականացվեր երկրորդ փուլը՝ օղուզական պետության ստեղծումը, որը պետք է ընդգրկեր Օսմանյան կայսրությունը, Արևելյան Այսրկովկասը և Իրանական Ազարբայջան (Ատրպատական) նահանգը: Առաջին աշխարհամարտում պարտված Քառյակ միության երկրների (Գերմանիա, Ավստրո- Հունգարիա, Բուլղարիա, Օսմանյան կայսրություն) հետ հաշտության պայմանագրեր կնքելու, պատերազմի արդյունքներն ամփոփելու և հետպատերազմյան խաղաղության պայմանները որոշելու նպատակով 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում հրավիրվեց Խաղաղության վեհաժողով, որն ընդմիջումներով շարունակվեց մինչև 1920 թ. հունվարի 21-ը: Идеология пантюркизма зародилась в 1870-х и 1880-х годах в российских городах Уфе и Казани. С конца XIX века пантюркизм проник и в Османскую империю, где основоположником этой идеологии считается Зия Гёкалп. Согласно предложенной Гекальпом политико- идеологической доктрине, после отуречивания населения Османской империи на первом этапе пантюркизма, на втором этапе должно было сформироваться Огузское государство, в которое должны были войти Османская империя, Восточное Закавказье и иранская провинция Азербайджан (Атропатена). С целью заключения мирных договоров с потерпевшими поражение в Первой мировой войне четырьмя союзными странами (Германия, Австро-Венгрия, Болгария, Османская империя), подведения итогов войны и определения условий послевоенного мира 18 января 1919 года в Париже была созвана мирная конференция, которая с перерывами продолжалась до 21 января 1920 года.

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call