Abstract
Հոդվածում համառոտ արծարծվում են նորաբանությունների սահմանման և ընտրության սկզբունքները։ Արևմտահայերենի նորաբանությունների համար ընտրված բառանյութը պետք է արձանագրված չլինի հայերենի նախորդ բառարաններում, այդ թվում նաև արևելահայերենի բառարաններում։ Բացառություն պետք է արվի միայն արևելահայերենի նորաբանությունների նորագույն բառարանների համար, քանի որ այժմ երբեմն դժվար է ստույգ որոշել՝ նորաբանությունն առաջինն ստեղծվել է արևելահայերենո՞ւմ թե՞ արևմտահայերենում։ Բառարանում իբրև գլխաբառ պետք է ներկայացվեն ոչ միայն նորակերտ բառերը և նորագույն փոխառությունները, այլև իմաստային նորաբանությունները։ Գլխաբառերը պետք է տրվեն բնագրերի ուղղագրությամբ, որը մեծ մասամբ ավանդական կամ հին ուղղագրությունն է։ Լուսաբանող օրինակներում պահպանվում է բնագրի կետադրությունը։ Արևմտահայերենի նորաբանություններին կից տրվում են քերականական և ոճաբանական միայն նվազագույն տեղեկություններ։ Բացատրվում են նորաբանությունների՝ միայն բերված բնագրային օրինակում ունեցած նշանակությունները։ Բնագրային վկայությամբ չհաստատված հնարավոր նշանակությունները բացատրություններում չեն ընդգրկվում։ Այսպիսի բառարաննեում պետք է բացառվեն հեղինակների կազմած օրինակները․ լուսաբանող նյութը պետք է ունենա խիստ փաստական սկզբնաղբյուր՝ ստույգ հղումով իրական բնագրին։
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have
Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.