Abstract
Հոդվածում քննարկվում են այն հանգամանքները, որոնց ազդեցությամբ համակարգիչներով գերհագեցած այսօրվա իրողությունում մոռացության է մատնվել ինքնուրույն մտածող մեքենաների, արհեստական ինտելեկտի ստեղծման սկզբունքային խնդիրը: Մտածող մեքենաների մշակման խնդիրը ձեռք բերեց գրեթե գործնական խնդրի կարգավիճակ անցյալ դարի կեսից, երբ ստեղծվեցին առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաները, և իր բուռն ու կարճատև ծաղկումը ապրեց 20-րդ դարի նշանակալի նվաճումներից մեկը՝ կիբեռնետիկան: Սակայն բավականաչափ արագ պարզվեց, որ մեկ-երկու տասնամյակում մտածող մեքենաներ ստեղծելու տարածված լավատեսական տրամադրվածությունը իրեն չի արդարացնում: Հոդվածի հեղինակը մատնանշում է արհեստական ինտելեկտի ստեղծման երկու հիմնային դժվարություն՝ ինտելեկտուալ խնդիրների համընդհանուր ալգորիթմի մշակման խնդիրը և բնական լեզվով ներկայացված տեքստային տեղեկատվության հասկացման խնդիրը:
 Հոդվածում նշվում է, որ հեղինակին հաջողվել է մշակել մոտ 40 ենթակետից բաղկացած ինտելեկտուալ խնդիրների լուծման համընդհանուր սխեմա, որը նա պայմանականորեն անվանվում է Խնդիրների լուծման համընդհանուր ալգորիթմ: Հեղինակը համոզված է, որ արհեստական ինտելեկտի ստեղծման համար անհրաժեշտ ինտելեկտուալ խնդիրների լուծման համընդհանուր ալգորիթմը կարելի է ստանալ` հենց շարունակելով կոնկրետացնել իր կողմից մշակված սխեման: Հոդվածում ներկայացված են Խնդիրների լուծման համընդհանուր ալգորիթմի հիմնական քայլերը:
 Համակարգիչների համար ստացվող տեղեկատվության ինքնուրույն հասկացման համար հեղինակն առաջարկում է հետևյալ միջոցները. բառերի տարբեր իմաստների համարակալում և համատեքստերի տիպերի ցուցիչների բացահայտում: Առաջարկվում է նաև խնդրի հասկացման մակարդակների դասակարգում:
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have
Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.