Հոդվածում ներկայացված է ՀՀ պարենային անվտանգության վիճակի վերլուծությունը և պարենային որոշ ապրանքների ներմուծման փոխարինելիության հնարավորությունը։ Պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Պարենային անվտանգությունը իրավական, կազմակերպական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ուղղված է անհրաժեշտ որակի և բավարար քանակությամբ, առողջության համար անվտանգ, լիարժեք պարենով ապահովմանը, որը հասանելի է հասարակության յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ բնակչության առավել խոցելի հատվածների համար, և կարող է սպառվել նրանց կողմից ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ։ Երկրի պարենային անվտանգությունը ապահովվում է տեղական արտադրանքի արտադրության և սննդամթերքների ներմուծման միջոցով: Այս իրավիճակում կարևոր է, որ երկիրը կարողանա բալանսավորել սեփական արտադրության և ներմուծման ծավալները՝ ներմուծումից կախվածության նվազեցման համար: Ներկայացված խնդիրը արդիական է Հայաստանի համար: Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել պարենային անվտանգության և ապահովվածության վիճակը և գտնել ուղիներ ՀՀ-ում պարենային հիմնական ապրանքների ներմուծման փոխարինման համար: Նպատակին հասնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրել պարենային անվտանգության էությունը, վերլուծել պարենային ապահովվածությունը, բացահայտել ՀՀ-ում պարենային հիմնական ապրանքների ներմուծման փոխարինման ներուժը: Իրականացված վիճակագրական, համեմատական, տրամաբանական վերլուծությունների հիման վրա պարզ է դարձել, որ Հայաստանը համարվում է ներմուծող երկիր և մի շարք առաջնային ապրանքատեսակների գծով ուղղակիորեն կախվածության մեջ է ներմուծվող պարենամթերքներից։ Սակայն պետք է նշենք, որ երկիրը ունի զգալի ներուժ այդ ապրանքատեսակների ներմուծման փոխարինելիության համար։ Սույն հոդվածի գիտական նորույթը կայանում է նրանում, որ հեղինակների կողմից կատարված ուսումնասիրությունների և օրինաչափությունների հիման վրա բացահայտվել և հիմնավորվել են Հայաստանի պարենային ապահովության, պարենամթերքների ներմուծման փոխարինելիության բարելավմանն ուղղված գործոններ, որոնց կիրառությունը իր բարենպաստ ազդեցությունը կունենա պարենային անվտանգության, հետևապես ազգային անվտանգության զարգացման վրա: Հոդվածում համակարգված տեսքով ներկայացված է Հայաստանում պարենային ապահովվածության վիճակի վերլուծությունը, հիմնավոր է համարվել այն եզրահանգումը, որ պարենային անվտանգության ճիշտ քաղաքականության վարման միջոցով հնարավոր է Հայաստանում հասնել պարենային ինքնաբավության բավարար մակարդակի՝ ներքին արտադրության հաշվին։ В статье представлен анализ продовольственной безопасности в РА и возможности импортозамещения некоторых продуктов питания. Обеспечение продовольственной безопасности является одной из важнейших составляющих национальной безопасности. Продовольственная безопасность – комплекс правовых, организационных, логистических и иных мер, направленных на обеспечение необходимого качества и достаточного количества продуктов питания, которые безопасны для здоровья, полноценны и доступны каждому члену общества, включая наиболее уязвимые слои населения, и могут потребляться ими в любое время и в любой ситуации, в том числе во время чрезвычайных ситуаций и военного положения. Продовольственная безопасность страны обеспечивается за счет местного производства и импорта продовольствия. В этой ситуации важно, чтобы страна смогла сбалансировать объемы собственного производства и импорта, чтобы снизить импортозависимость. Представленная проблема актуальна для Армении. Целью данной статьи является изучение ситуации с продовольственной безопасностью и обеспеченностью, и поиск путей импортозамещения основных продуктов питания. Для достижения цели была поставлена задача изучить суть продовольственной безопасности, проанализировать продовольственную обеспеченность, выявить потенциал импортозамещения основных продуктов питания в РА. На основе проведенного статистического, сравнительного и логического анализа стало ясно, что Армения считается страной-импортером и по ряду основных продуктов напрямую зависит от импортируемых продуктов питания. Однако следует отметить, что страна имеет значительный потенциал по импортозамещению данной продукции.
Read full abstract