Abstract

The geopolitical changes that took place in Transcaucasia especially the strengthening of the positions of the Russian Socialist Federation Soviet Republic (RSFSR) and the establishment of the Soviet rule in Azerbaijan, took the Azerbaijani delegation in Paris and its leader, Ali Mardan-bek Topchubashov by surprise. However, despite the fact that the international community did not recognize Baku's authority and even more so in territories not controlled by it, its aggressive intentions did not change. Փարիզում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ալի Մարդան-բեկ Թոփչիբաշևը 1920 թ. նոյեմբերի 1-ին դիմում է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրումոնդին՝ միջազգային այդ կազմակերպությանն անդամակցելու խնդրանքով: Սակայն խափանվեցին ադրբեջանական պատվիրակության ծրագրերը: Ազգերի լիգայի առաջին Ասամբլեայի կողմից ընտրված «Հինգի կոմիտեն» 1920 թ. դեկտեմբերի 1-ի 4-րդ նիստում քննարկելով Թոփչիբաշևի դիմումը, որոշում է. «Ադրբեջանի Հանրապետությանը չի կարելի ընդունել Ազգերի Լիգա»: Որոշումը հիմնավորվում էր հետևյալ փաստարկներով. «1. Դժվար է հստակեցնել այն տարածքները, որոնց վրա տարածվում է Ադրբեջանի կառավարության իշխանությունը։ 2. Տարածքային վեճերը հարևան երկրների հետ թույլ չեն տալիս հստակորեն որոշել Ադրբեջանի սահմանները»։ Դրանով իսկ Ազգերի լիգան հրաժարվեց պաշտպանել Թոփչիբաշևի առավելապաշտ ցանկություններն արտահայտող՝ իրավական որևէ հիմք չունեցող տնաբույս քարտեզներով ծավալապաշտական հավակնությունները: Ավելին, Ազգերի լիգայի արդարացի որոշումով մեկ անգամ ևս փաստվում է այն իրողությունը, որ այսպես կոչված «Ադրբեջան պետական կազմավորումը» մուսավաթական կառավարության շրջանում (1918 թ. մայիսի 28 – 1920 թ. ապրիլի 28) չի ունեցել հստակ սահմաններ ու տարածք, միաժամանակ հավակնել է իր կողմից չտնօրինվող և իրեն չպատկանող տարածքների, մասնավորապես՝ ի բնե հայկական Արցախին, Զանգեզուրին ու Նախիջևանին: 1 ноября 1920 г. глава азербайджанской делегации в Париже Али Мардан-бек Топчибашев обратился к генеральному секретарю Лиги Наций Эрику Друммонду с просьбой о принятии Азербайджана в данную международную организацию. Однако планы азербайджанской делегации не увенчались успехом. Избранный ассамблеей Лиги Наций «Комитет пяти» на 4-м заседании от 1 декабря 1920 г., обсудив заявление Топчибашева, постановил: «Азербайджанская Республика не может быть принята в Лигу Наций». Решение было основано на следующих аргументах: 1. «Трудно уточнить те территории, на которые распространялась власть правительства Азербайджана. 2. Территориальные споры с соседними странами не позволяют четко определить границы Азербайджана». Таким образом, Лига Наций отказалась признать «кустарные» карты территории Азербайджана, начерченные Топчибашевым без каких-либо юридических оснований. Более того, по справедливому решению Лиги Наций еще раз документально подтверждался тот факт, что так называемое «государственное образование Азербайджан» в период мусаватского правления (28 мая 1918 г. – 28 апреля 1920 г.) не имело четких границ и территории, но при этом претендовало на господство над территориями, которые не контролировались им и не принадлежали ему, то есть на исконно армянские Арцах, Зангезур и Нахичевань.

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call

Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.